«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մենք զարմանալի պետություն ենք ընդհանրապես, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն, մինչդեռ իր գործը մեր բոլորի, ժողովրդի համար գործից տուն գնալու պայման ապահովելն է: Էդ մարդու աշխատանքը երթուղայինի մեջ է, մի հատ բացատրե՛ք՝ ինչի ենք իրեն ծառայողական մեքենա տալիս». սա հատված է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ 2015թ.-ի մի ելույթից:

Փաշինյանն այս երևույթը անվանել էր «պադավատապետություն»: Հետարքիր էր՝ արդյոք հիմա արդեն փոխվել է իրավիճակը, և 5 տարի առաջ հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը արգելում է արդյոք տրանսպոտի վարչության պետին ծառայողական ավտոմեքենայով գործի գնալ:

Օրաթերթը դիմեց Երևանի քաղաքապետարան, ու լրատվության վարչությունից մեզ փոխանցեցին հետևյալը. «Վարչության պետը մշտապես շրջայցերի, ստուգայցերի մեջ է, ունի ծառայողական մեքենա: Վարորդ կա, որի ամսական կարիքների համար բենզին է դուրս գրվում»: Ստացվում է՝ 8 տարի առաջ տրանսպորտի վարչության պետը չպետք է մեքենա ունենար՝ ըստ Փաշինյանի, սակայն հիմա ոչ միայն պետք է, այլև ունի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։