Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակմամբ պայմանավորված՝ Արցախի հանրապետության բուժհաստատություններում դեռևս պլանային վիրահատություններ չեն իրականացվում։

12 երեխա գտնվում է «Արևիկ» բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
11 հիվանդ գտնվում է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են:

Բժիշկներն ամեն ինչ անում են հիվանդների վիճակը կայունացնելու համար։