Հունվարի 16֊17֊ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին, որտեղ հանդես կգա ելույթով։

ԱԳՆ-ից  հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ գործընկերների հետ։