Իրանի կենտրոնական բանկը դիտարկում է Ռուսաստանի մասնակցությամբ Պարսկական տարածաշրջանի թոքեն ստեղծելու հնարավորությունը, որը կարող է դոլարի, ռուբլու եւ իրանական ռիալի փոխարեն օգտագործվել որպես վճարամիջոց արտաքին առեւտրային հաշվարկներում։ Այս մասին տեղեկացրել է «Ведомости» թերթը՝ հղում կատարելով Ռուսաստանի կրիպտոարդյունաբերության եւ բլոկչեյնի ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բրաժնիկովին։

Նշվել է, որ այս տեղեկությունը հաստատել են Պետական դումայում։


Իրանի կառավարությունը մտադիր է այդ թոքենն ապահովել ոսկով, այսինքն՝ դա լինելու է սթեյբլքոին։ Նախատեսվում է, որ թոքենը կգործի Աստրախանի հատուկ տնտեսական գոտում, որտեղ կընդունվեն բեռնափոխադրումներն Իրանից։

Դումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի կոմիտեի անդամ Անտոն Տկաչովը տեղեկացրել է, որ Իրանի առաջարկը պետական մակարդակով ակտիվորեն կքննարկվի այն ժամանակ, երբ Ռուսաստանը լիովին լուծի կրիպտոարժույթների հարցը։