Ֆրանսիայում ՀՅԴ երիտասարդականն արգելափակել է Ֆրանսիայի ԱԳՆ շենքի մուտքը, Վաշինգտոնում ՀՅԴ երիտասարդականի կազմակերպած ցույցի մասնակիցները արգելափակել են Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատուն տանող փողոցը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը:

«Երկու տեղում էլ պահանջը մեկն է` բացել Հայաստանն Արցախի հետ կապող միակ ճանապարհը»,-հավելել է նա: