Կահիրեից 25 կմ հեռավորության վրա գտնվող հին եգիպտական Սաքքարայի նեկրոպոլիսում հնագետները գտել են լավ պահպանված 16 մետրանոց պապիրուս՝ «Մահացածների գրքից» տեքստերով, գրում է Egypt Independent-ը։

Արտեֆակտն անվանել են «Պապիրուս Վազիրի»՝ ի պատիվ հնությունների բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղարի։ Գտածոն վերականգնվել է եգիպտական թանգարանում, շուտով այն կցուցադրվի: