Եվրասիական տնտեսական միության համար առաջնահերթություններից մեկը պետք է դառնա տեխնոլոգիական պոտենցիալի զարգացումը եւ իսկական անկախությունն այս ոլորտում, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված ուղերձում։

«Ակնհայտ է, որ համատեղ աշխատանքի կարեւորագույն ռազմավարական առաջնահերթություններից մեկը պետք է դառնա ԵԱՏՄ անդամ երկրների տեխնոլոգիական պոտենցիալի զարգացումը, իսկական անկախության եւ ինքնաբավության ձեռքբերումն այս ոլորտում։ Առաջարկում ենք միավորել ջանքերն առաջավոր գիտատեխնիկական լուծումների ստեղծման եւ տնտեսության առաջատար հատվածներում ներդրման գործում, ինչպիսին են ավտոմեքենաշինական եւ քիմիական արդյունաբերությունը, տրանսպորտային մեքենաշինությունը, միկրոէլեկտրոնիկան, ավիաշինությունը, նավաշինությունը, դեղագործությունը, թվային էկոհամակարգերը, այընտրանքային էներգետիկան, գյուղատնտեսական մեքենաշինությունը, կենսատեխնոլոգիաները եւ սերմնաբուծությունը»,- Կրեմլի կայքում մեջբերվել են ՌԴ ղեկավարի խոսքերը։