Ես եկել եմ ողջերի մոտ, բոլոր սերունդների հայրենիք կերտած, հայրենիքի համար կյանքը տված ողջերի մոտ. անմահ են իրենք եւ արժանի չեն այն վերաբերմունքին, որին հիմա արժանանում են: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «առանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ոչ մի կեղծավոր եւ ուշացած ներողություն կամ շնորհակալությունիրենց հետ չի բերելու: Այդ ներողությունը, շնրոհակալությունը եթե իրական են, դրան պետք է հետեւի մեծատառ այբով արարքը քավության, մեկընդմիշտ ինքնահեռացումը:


Այսօր մեր անհավասար պայմաններ տեսած բանակի օրն է եւ այդ անհավասարությունը տվել է ոչ թե մեր ոսոխը Անկարայում, բաքվում, այլ այն հակառակորդը, որ բնավորվել է մեզ մոտ եւ հայելին է արտաքին թշնամու: Ամենախոս է ինքնահռչակը»,-ասաց նա:

ՐաֆֆիՀովհաննիսյանի խոսքով, այսօր մենք պարտավոր ենք վերականգնել բանակը. «Պարտավոր ենք հայրենիքը մինչեւ վերջ չհանձնել, պարտավոր ենք վերջին զինվորը չտալ, որովհետեւ դա, ի վերջո, հասնելու է յուրաքանչյուր օջախի: Դրա համար կամ մենք ի մի ենք գալիս՝ հանրային, քաղաքական, քաղաքացիական օջախները, ամեն մեկն իր լիդերը ունեցող, եւ ստեղծում ենք այդ հայկական, հայաստանակենտրոն, զինվորակերտ ուժը, որը պատասխան է տալիս զինվորասպան, ամենախոս, իմիտացիոն, նմանակող խոսողին, կամ այսպես կշարունակվի»,-ընդգծեց «Ժառանգության» առաջնորդը:

Հարցին, թե ի՞նչ պետք է անեն իշխանությունները Լաչինի միջանցքը բացելու համար, նա պատասխանես. «Ես չեմ ճանաչում որեւէ իշխանություն այսօր՝ ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո, եւ որեւէ խորհուրդ չունեմ տալու: Բայց այն, որ այսօր հայ ժողովուրդը, անկախ նրանից, թե ինչպես է քվեարկել 10 տարի առաջ, 4 տարի առաջմ, թե 1,5 տարի առաջ, պետք է իմի գա, ընդունի իր ճիշտն ու մեծ սխալը եւ գործի, դա ակնբախ է»: