«Եռաբլուր» զինվորական պանթեոնից սեպտեմբերի 21-ին, զոհված զինծառայողների ծնողներին բռնի ուժով բերման ենթարկելու վարույթով վաղը՝ հունվարի 31-ին, նախատեսված է առերեսում ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի հետ։ Այս մասին  ասաց տուժողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, եւ մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: