Երեկ Հարավային Քալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչները երթով շարժվել են դեպի Ադրբեջանի հյուպատոսություն՝ իրազեկելով Արցախի շրջափակման մասին, ինչպես նաև դատապարտելու ԱՄՆ կառավարության կողմից Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ֆինանսավորումը: «Լռությունը համաձայնություն է», «1.5 մլն հայերը բավական չէի՞ն» և այլ պաստառներով փողոց դուրս եկած ամերիկահայերի ակցիան տևել է մի քանի ժամ: «Վերջին 49 օրերի ընթացքում արցախցիները մատնվել են սովի ու սառչելու, մինչդեռ աշխարհն աչք է փակում։ Ե՞րբ է աշխարհը հասկանալու, որ Հայոց ցեղասպանությունը շարունակվում է այսօր»,- նշել է միջոցառման կազմակերպիչ Հայ Երիտասարդաց Դաշնակցությունը: