Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 31-ին Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տեղափոխվել Չինաստանի քաղաքացի Ման Մ.-ն: Նա 2016 թ. մարտի 29-ից Չինաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Ըստ աղբյուրի՝ հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո և դատախազությանը: