Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում Ուկրաինան ներկայացնելու է ռեժիսորներ Ելենա Ֆետիսովայի և Սերժ Ավեդիքյանի «Փարաջանով» ֆիլմը:

Ինչպես հաղորդում է Корреспондент.net-ը, հղում կատարելով Օսկարի ուկրաինական հանձնաժողովում ընտրությանը նաև մասնակցել է Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձ» և Ահմեդ Սեյտաբլաևայի «Հայթարմա» կինոնկարները:
Նշվում է, որ Փարաջանով ֆիլմի համար քվեարկել են հանձնաժողովի 10 անդամներից վեցը, իսկ Հավերժ Վերադարձի և Հայթարմայի օգտին երկու անդամ:

Նշենք, որ Փարաջանով ֆիլմը Ելենա Ֆետիսովային և Սերժ Ավեդիքյանի առաջին լիամետրաժ կինոնկարն է, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Վրաստանի և Հայաստանի համատեղ արտադրանքն է և նկարահանվել է կինոյի հարցերով Ուկրաինայի պետական գործակալության, Arte France-ի, հայկական և վրացական ազգային կինոկենտրոնների օժանդակությամբ: Ուկրաինայի կողմից ֆիլմը ներկայացնում է Интерфильм կինոստուդիան: