«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն` «սեւ ամպեր» են կուտակվում Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին,ով արդեն տեւական ժամանակ է, ինչ համարվում է առաջիկա Երեւանի ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն:

Խնդիրն այն է, որ Ավինյանին ոչ միայն չեն հանդուրժում ՔՊ-ական որոշակի շրջանակներ, որոնք ունեն իրենց սրտի այլ քաղաքապետի թեկնածուն, այլ նաեւ իշխանության գահավիժող վարկանիշի ֆոնին` Տիգրան Ավինյանը սկսել է դիտարկվել հավանական մրցակից հենց Նիկոլ Փաշինյանին:


Այս առումով Տիգրան Ավինյանը հայտնվել է հենց ՔՊ-ականների խոշորացույցի ներքո` հարմար պահի «փուռը տալու» ակնկալիքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում