«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ քննչական կոմիտեն չի կարողանում Զինվորական քննչական վարչության համար բաժնի պետի տեղակալներ գտնել:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս պահին զինվորական քննչական բաժնում պետի տեղակալի 9 թափուր հաստիք կա, որի համար տեւական ժամանակ է՝ չեն կարողանում պրոֆեսիոնալ կադրեր գտնել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ շատերն էլ խուսափում են Զինվորական քննչական վարչություն գնալ, քանի որ գործերը շատ են, ու քննիչները բավականին ծանրաբեռնված են, քիթ սրբելու ժամանակ չունեն:

Այս իրավիճակի մասով մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե: Մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին, որ թափուր հաստիքներ կան, որոնք պարբերաբար համալրվում են, սակայն արտառոց կադրային հոսքեր համակարգում առկա չեն:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում