1923 թվակաների քարտեզներով՝ Արցախի տարածքը կազմել է 8 հազար քառակուսի կիլոմետր, հիմա մնացել է 3 հազար 100 քառակուսի կիլոմետրը, «Ազատության» հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

Բաբայանը հարց է ուղղում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ ո՞ւր է այդ 4 հազար 900 կառակուսի մետր տարածքը։

Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը պատմական փաստերն է վկայակոչում՝ 1813-ին ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Ղարաբաղի տարածքներն անցել են Ռուսաստանին, եղել են մելիքություններ, որոնց տարածքը կազմել է 24 հազար քառակուսի կիլոմետր։

Ըստ Բաբայանի՝ կայսրության փլուզումից և Սովետական միության ստեղծումից հետո, 1920 թվականի ապրիլին 21-րդ բանակը մտել է Ադրբեջանով եկել Ղարաբաղի տակ կանգնել, ղարաբաղցիների հետ ստորագրել փաստաթուղթ՝ խոստանալով արցախցիներին, անկախություն, ինքնուրույնություն և նոր միայն արցախցիները թույլ են տվել, որ իրենց տարածքում տեղակայվեն զորքերը։

«Կա էդ փաստաթուղթը, եթե Լավրովը ծանոթ չի, կներկայացնենք, որ ծանոթանա»,- ասել է Բաբայանը՝ շարունակելով․- «1921 թվին Կովկասի բյուրոյով որոշում են, Ղարաբաղը տալիս Ադրբեջանի մի մաս, 23 թվին փաստաթուղթ են ստորագրում՝ կազմել նրա քարտեզը։ Նոր քարտեզ են կազմում 8 հազար քառակուսի կիլոմետրը, կտանք և էդ փաստաթուղթը։ Հիմա Արցախը մնացել է 3 հազար 100 քառակուսի կիլոմետր, հա, Լավրովին կհարցնեի՝ «բա էն 4 հազար 900 ո՞ւր է, տեսնես տեղը ինքը գիտի՞, էդ որ ասում է՝ 7 շրջանը պիտի հանձնեինք, դա ճիշտ որոշում է», - նշել է Բաբայանը։