Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն, սեպտեմբերի 13-ին, Բաբաջանյան փողոցի թիվ 55/1 շենքի մոտից բերման են ենթարկել նախկինում դատված, 24-ամյա Կարո Կ.-ին եւ նույնպես նախկինում դատված, 22-ամյա Անդրանիկ Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բաժնում վերջինիս մոտ հայտնաբերվել է թղթյա փաթեթ՝ մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածով:

Անդրանիկ Գ.-ն հայտնել է, որ իր մոտ հայտնաբերված թմրամիջոցը նույն օրն իրեն հյուրասիրել է Կարո Կ.-ն:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: