Ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5434-ի, վիրավորներինը՝ 31 777-ի, հայտնել է առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան։

«Այս պահին ունենք 5434 զոհ, 31777 վիրավոր»,- լրագրողներին ասել է Կոջան։

Փետրվարի 6-ի առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում՝ այն դարձնելով ամենաուժեղը 1939 թվականից ի վեր, ըստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: Երկուշաբթի ցերեկը 7,6 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Նախագահ Թայիփ Էրդողանը Թուրքիայում յոթօրյա համազգային սուգ է հայտարարել աղետի զոհերի համար, իսկ տուժած 10 նահանգներում եռամսյա արտակարգ դրություն է հայտարարվել։