Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնվել է Եվրախորհրդարանի նիստերի դահլիճում։

Նրան դիմավորել են երկարատեւ ծափերով ու «բրավո» բացականչություններով։

«Այն, թե ինչպես եք դուք ղեկավարում երկիրն այս սարսափելի պատերազմի ընթացքում, ոգեշնչում է ձեր սեփական ժողովրդին եւ աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուրին», - իր բացման խոսքում ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ռոբերտա Մետսոլան:

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի ապագան Եվրոպայում լուծված հարց է։ Եվ ԵՄ-ն կանի հնարավոր ամեն ինչ ռազմական եւ դիվանագիտական ​​ոլորտներում իր դաշնակցին օգնելու համար։

Ուկրաինայի նախագահն իր ելույթում ասել է, որ Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում յուրաքանչյուր մարդ ՝ քաղաքական գործիչներից եւ զինվորականներից մինչեւ ուսանողներ եւ ակտիվիստներ, ովքեր գոնե ինչ-որ բան են արել Ուկրաինայի համար, նպաստել են ոչ միայն ուկրաինացի ժողովրդի հաղթանակին, այլեւ ընդհանուր հաղթանակին։

Նա շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանի պատգամավորներին եւ Եվրոպայի քաղաքացիներին՝ Ուկրաինայի ուժին հավատալու համար։