Հայաստանի կողմից ուղարկված հումանիտար օգնությունը Մարգարայի կամրջով ուղեւորվում է դեպի երկրաշարժից տուժած տարածքներ:Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ նորանշանակ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը:

Նշենք, որ Կոստանյանը զբաղվելու էր հայ-թուրքական հարաբերություններով:

Մարգարայի կամրջով հայ-թուրքական փակ ցամաքային սահմանը բեռնատարով վերջին անգամ հատվել է 30 տարի առաջ` 1993 թ.-ին։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նաև փրկարարների խմբեր է ուղարկել Թուրքիա և Սիրիա: