Անցյալ տարվանից ամերիկյան աերոստատներն անօրինական կերպով ավելի քան 10 անգամ ներխուժել են Չինաստանի օդային տարածք։ Այս մասին երկուշաբթի ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։

«Միայն անցյալ տարվանից ամերիկյան օդապարիկներն առանց Չինաստանի իշխանությունների թույլտվության ավելի քան 10 անգամ ապօրինի խախտել են Չինաստանի օդային տարածքը»,- ասել է նա։

Վան Վենբինը նաեւ Վաշինգտոնին կոչ է արել «մտածել սեփական գործողությունների մասին՝ նախքան Չինաստանին մեղադրելը»։