Ուրուգվայի ռազմաօդային ուժերը հետաքննություն են անցկացնում երկնքում առկայծող լույսերի հայտնվելու կապակցությամբ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Երկնքում առկայծող օբյեկտները նկատվել են փառատոնի ժամանակ, որը տեղի է ունեցել Թերմաս դել Ալմիրոնում։ Պայսանդուի դեպարտամենտը միջադեպի հետ կապված որոշել է հանձնաժողով ներգրավել՝ անհայտ թռչող օբյեկտների մասին հայտարարությունները հետաքննելու համար: Նրա անդամները հարցում կանեն ականատեսների շրջանում եւ կհավաքեն բոլոր տվյալները:

Նախկինում նման երեւույթը նկատվել է հարեւան Արգենտինայում։