Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն օրեր առաջ հայտարարել էր, որ ԵՄ-ը շարունակում է սահմանափակումների միջոցով ճնշումը Ռուսաստանի նկատմամբ և պատրաստում է Մոսկվայի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը:

Bloomberg-ին և Politico-ին մանրամասներ են հայտնի դարձել այդ փաթեթից: Նշվում է, որ Ռուսաստանի ևս չորս բանկերի, այդ թվում՝ Альфа-банк-ի նկատմամբ սահմանափակող միջոցներ կկիրառվեն: Մյուս կետով՝ Ռուսաստանի քաղաքացիներին կարգելվի աշխատել Եվրոմիության կարևոր ենթակառուցվածքային ընկերությունների տնօրենների խորհուրդներում: Փաթեթը կներառի նաև երկակի օգտագործման էլեկտրոնային բաղադրիչների արտահանման լրացուցիչ արգելքներ: Նշվում է, որ պատժամիջոցների տակ հայտնված անձանց ցուցակը կհամալրվի ևս 130-ով։ Նրանց թվում են ռուս զինվորականներ, լրագրողներ: