Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Twitter-ի իր էջում շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք Թուրքիային օգնություն են ցուցաբերել երկրաշարժից հետո:

«Առանձին-առանձին մենք մի կաթիլ ենք։ Միասին մենք օվկիանոս ենք»,-իր գրառման մեջ Քըլըչը մեջբերել է ճապոնացի դասական Ռյունոսուկե Սատորոյի խոսքը։

«Սա այն օրն է, երբ մենք բոլորս մի կողմ ենք դրել մեր էթնիկ պատկանելությունն ու կրոնները եւ որոշել ենք շարունակել ցույց տալ մարդկության եւ համերաշխության ամենաբարձր մակարդակը մարդկանց միջեւ՝ որպես մեկ Աստծո զավակներ: Աստված օրհնի ձեզ բոլորիդ»,-գրել է Քըլըչը՝ հրապարակելով Թուրքիային սատարած երկրների գրաֆիկական պատկերը։

Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հրապարակած գրաֆիկական պատկերում նշված է նաեւ Հայաստանը։

Նշենք, որ ավելի վաղ Քըլըչը շնորհակալություն էր հայտնել Հայաստանի կողմից Թուրքիային ուղարկված օգնության համար։