Սիրիայում կառավարության կողմից վերահսկվող տարածքներում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը կազմել է 1414։ Տուժել է 2357 մարդ։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի առողջապահության նախարար Հասան Մուհամմեդ ալ Գաբաշին։

ԱՀԿ-ն երկրաշարժի զոհերի ընդհանուր թիվը, այդ թվում՝ չվերահսկվող տարածքներում, գնահատել է 8500։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը երկրաշարժից հետո Սիրիայում տիրող իրավիճակն աղետալի է անվանել։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հնարավոր է համարել երկրաշարժից հետո երկրում համաճարակի բռնկումը։

Փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սիրիայի հյուսիսարեւմտյան հատվածում եւ Թուրքիայի հարավ-արեւելքում։ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը անցել է 35 000-ից, գրում է «Коммерсантъ»-ը։