Ինչպես են արցախցիները պատկերացնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, որ քաղաքական և հասարակական գործիչներին են վստահում, պետական կառավարման որ մոդելն են նախընտրելի համարում Արցախի համար: HighgateConsultancy ընկերությունը Արցախում անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքում փորձել է պարզել այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանները:

Հարցումն անցկացվել է երկու փուլով՝ 2022 թ․ դեկտեմբերի 10-ից 25-ը և 2023 թ. հունվարի 21-ից փետրվարի 2-ը: Տվյալները ստացվել են Արցախի ամբողջ բնակեցված տարածքում տնային տնտեսություններում անցկացված հարցազրույցների արդյունքում. ընդհանուր առմամբ անցկացվել է 871 անհատական հարցազրույց։

Հետազոտությունը ներառել է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Արցախի անվտանգությունը, քաղաքացիական մասնակցությունը պետական կառավարմանը, կանանց ներգրավվածությունը քաղաքական կյանքում, սփյուռքահայերի հետ փոխհարաբերությունները, ինքնությունն ու կրթությունը, սոցիալական հավասարությունը և այլն:

Պատասխանելով Արցախյան հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակների մասին հարցին՝ հարցվածների 58.8%-ը կողմ է արտահայտվել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, 20.9%-ը՝ Ռուսաստանի հետ միացմանը, 18.6%-ը՝ Հայաստանի հետ միացմանը:

11.jpg (96 KB)

Քաղաքական և հասարակական գործիչներից արցախցիների շրջանում վստահության ամենաբարձր վարկանիշը (դա արտահայտված է Net սյունակում և ցույց է տալիս տարբերությունը այն մարդկանց, ովքեր վստահում են և ովքեր չեն վստահում տվյալ թեկնածուին) Ռուբեն Վարդանյանի մոտ է (42,8% ), երկրորդ տեղում է Դավիթ Բաբայանը (36,4%), երրորդում՝ Ռոբերտ Քոչարյանը (28,5%): Ընդ որում, արդարությունն ու հավասարությունը բնակիչների հիմնական սպասելիքներն են անվտանգության ապահովումից հետո:

12.jpg (115 KB)

Անդրադառնալով պետական կառավարման նախընտրելի մոդելի մասին հարցին՝ արցախցիների 56.9%-ը կողմ է արտահայտվել գործող նախագահական մոդելին, 25.2%-ը՝ կիսանախագահականմոդելին, 8.6%-ը՝ խորհրդարանականին:

13.jpg (66 KB)

Սոցիոլոգիական հետազոտության արդյունքներին հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալհղմամբ՝

Artsakh SurveyFirstResults – Google Диск

Հայգեյթ Քոնսալթ սոցիոլոգիական գործակալությունն աշխատում է Հայաստանում և Արցախում: Բոլոր հարցերով դիմել` [email protected]