Ուկրաինական հակամարտությունում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից տիեզերքում օգտագործվող քաղաքացիական տիեզերական ենթակառուցվածքը կարող է պատասխան հարվածի օրինական թիրախ դառնալ: Այս մասին հինգշաբթի Դաշնային խորհրդում տիեզերքի ռազմականացման հարցով կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ Զենքի չտարածման եւ վերահսկողության վարչության տնօրենի տեղակալ Կոնստանտին Վորոնցովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մասնագիտացված միջազգային հարթակներում նաեւ առանձին ուշադրություն ենք դարձնում չափազանց վտանգավոր եւ տիեզերական տեխնոլոգիաների անվնաս օգտագործման սահմաններն անցնող միտմանը, որը հստակ դրսեւորվել է Ուկիրանայում իրադարձությունների ժամանակ։ Խոսքը ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից ռազմական նպատակներով տիեզերքում քաղաքացիական ենթակառուցվածքի, այդ թվում կոմերցիոն ենթակառուցվածքի բաղադրիչների գործարկման մասին է», - ասել է նա։

«Նշում ենք, որ նման գործունեությունն, ըստ էության, միջնորդավորված մասնակցություն է զինված հակամարտություններում։ Մատնանշում ենք, որ նման քվազի քաղաքացիական տիեզերական ենթակառուցվածքը կարող է օրինական թիրախ դառնալ պատասխան հարվածի համար»,- ընդգծել է Վորոնցովը։