Թուրքիայի Հաթայ նահանգում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել են տեղի սեյսմոլոգները։

Բնական աղետների հետեւանքների վերացման գրասենյակի տվյալներով՝ ցնցումը եղել է ծովում՝ ինը կիլոմետր խորության վրա՝ ափից հինգ կիլոմետր հեռավորության վրա։

Ինչպես հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը, նահանգի բնակիչները զգացել են ցնցումներ, փլուզվել են մի քանի շենքեր, որոնք վնասվել փետրվարի սկզբին տեղի ունեցած երկրաշարժերից։