Եթե ​​ինչ-որ մեկը եւ ձախողել է հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը, ապա Արեւմուտքը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը պատմության աղբանոց է ուղարկվել դեռ անցյալ տարվա փետրվարին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այդ ժամանակ ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները շինծու պատրվակով դադարեցրին ռուս գործընկերոջ հետ համագործակցությունը։ Հստակ բացատրություն այդ կապակցությամբ այդպես էլ չտրվեց։ Այդ հաշվի առնելով՝ մենք կենտրոնացանք եռակողմ ձեւաչափերի շրջանակում Երեւանին եւ Բաքվին օգնություն տրամադրելու վրա ՝ հիմնվելով բարձր մակարդակով համապատասխան համաձայնությունների համալիրի վրա»,- ասել է Զախարովան։


Անդրադառնալով ԱՄՆ-ի միջնորդության թեմային՝ նա նշել է․ «չեք տեսնում, որ այն իրական քայլեր պարունակի եւ որեւէ ավելացված արժեք ունենա»։