Նիդերլանդները կփակեն Սանկտ Պետերբուրգում իրենց գլխավոր հյուպատոսությունը և կսահմանափակեն երկրում ՌԴ ներկայացուցիչների թիվը, հայտարարել է թագավորության ԱԳ նախարար Վոպկե Հուկստրան:

Նրա խոսքով՝ ՌԴ-ն վիզաներ չի տրամադրում հոլանդացի դիվանագետին և դրա հետ մեկտեղ շարունակում է փորձել հետախուզության աշխատակիցներ ուղարկել երկիր:

Այսպիսով՝ ռուս դիվանագետների մի մասը պետք է երկու շաբաթվա ընթացքում լքի Նիդերլանդները ։