«Մեկ տարի առաջ՝ այս օրերին, Զելենսկիի հետ հեռախոսազրույց ունեցա: Նա ասաց, որ պայթյունների ձայներ է լսում: Ես դա չեմ մոռանա»,- փետրվարի 20-ին Ուկրաինա կատարած չհայտարարված այցի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով. «Կարծում էի՝ Կիևը չի դիմանա, սակայն մեկ տարի անց ոչ միայն Կիևը դիմացավ, այլև ժողովրդավարությունը դիմացավ, աշխարհը դիմացավ»:
Ջո Բայդենը հայտարարել է, որ առջևում ծանր օրեր, շաբաթներ և տարիներ են, սակայն Ուկրաինան կհաղթի: