Հայկական Docus ստարտափը $250.000 ներդրում է ներգրավել
21 փետրվարի, 2023 12:32
Հայկական Docus ստարտափը օրերս Հնդկաստանում կայացած Seaside Startup Summit-ի շրջանակում $250.000 ներդրում է ներգրավել։ Ներդրումը կատարել է Triple S Ventures վենչուրային ֆոնդը։

Seaside Startup Summit-ի համահիմնադիր Ավագ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Docus-ի մշակած հեռաբժշկության հարթակի շնորհիվ Հնդկաստանի, ապագայում նաև զարգացող այլ երկրների հիվանդանոցները կարողանալու են կապվել Եվրոպայի և ԱՄՆ-ի ավելի քան 250 լավագույն բժիշկների հետ։

«Սա լավ օրինակ է հայկական ստարտափ էկոհամակարգի համար, քանի որ այս թիմը կարծես թե առաջին ստարտափն է, որը թիրախավորել է հնդկական շուկան։ Վստահ եմ՝ առաջիկայում շատ մեծ քայլերով առաջ են ընթանալու նաև #SSS-ի ընթացքում ձեռք բերված կապերի շնորհիվ: Հ․Գ․ Սա Triple S VC-ի 2023-ին արված առաջին, իսկ առհասարակ՝ 6-րդ ներդրումն է»,- գրել է նա: