ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ լսել է երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության զեկույցները հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին, նրան տեղեկացրել են բառացիորեն այս պահին ընթացող մարտերի մասին, հաղորդում է «Интерфакс»-ը։ Նա ելույթ է ունեցել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ հանդիսավոր տոնական համերգի շրջանակում։

«Մենք Ձեզ հետ հավաքվել ենք այստեղ՝ մասնակցելու տոնական միջոցառման, բայց ես գիտեմ, որ հիմա միայն լսել եմ երկրի բարձրագույն ռազմական ղեկավարությանը այն մասին, որ հենց հիմա մեր պատմական սահմանների մոտ մարտեր են ընթանում հանուն մեր ժողովրդի։ Այն վարում են նույնպիսի խիզախ մարտիկներ, որոնք այժմ այստեղ կանգնած են մեր կողքին, նրանք կռվում են հերոսաբար եւ քաջաբար»,-ասել է Պուտինը։

Իր ելույթը Պուտինն ավարտել է հետեւյալ խոսքերով․ «Երբ մենք միասնական ենք, մեզ հավասարը չկա», «Հանուն ռուս ժողովրդի միասնության»։