Ինդոնեզիայի ափերի մոտ 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոբելո քաղաքից 183 կմ հյուսիս, որտեղ ապրում է 10 հազար մարդ։ Աղբյուրը գտնվում էր 100 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։