Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել ՝ 4,7 մագնիտուդով։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Երկրաշարժը տեղի է ունեցել Սիվասում։


Մինչ այդ 4,3 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել Կոնյեում։

Խոսքն, ամենայն հավանականությամբ, հետցնցումների մասին է:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արեւելքում 7,8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայում եւ Սիրիայում մի քանի տասնյակ հազար մարդ բնական աղետի զոհ է դարձել։