Կոտայքի մարզում այսօր՝ ժամը 12։30-ի սահմաններում Nissan Teana մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ավտոճանապարհի 11 կմ հատվածում, դեպի Սեւան ընթանալիս, բախվել է ճանապարհին կայանված Ford Cougar մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։


Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը։