Այսօր՝ փետրվարի 25-ին, Թուրքիայի Նիգդե նահանգում 5,3 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել, հայտնում է «Անադոլու» գործակալությունը: Արտակարգ իրավիճակների կառավարման և կանխարգելման վարչությունից նշել են, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բոր շրջանում։