ԵՄ խորհուրդը պատժամիջոցների ցանկում ներառել է իրանական 7 ընկերությունների, այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։ «Դրանք այն ձեռնարկություններն են, որոնք արտադրում են անօդաչու թռչող սարքեր, և որոնք օգտագործվում են ռուս զինվորականների կողմից՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները»,- ասվում է փաստաթղթում։ Միջազգային լրատվամիջոցների տեղեկություններով, ԵՄ սահմանափակումների տակ կարող են հայտնվել, մասնավորապես, Oje Parvaz Mado Nafar-ը, Paravar Pars-ը, Qods Aviation Industries-ն ու Shahed Aviation Industries-ը: