Ամիսներ առաջ ամբողջ համացանցը բուռն քննարկում էր ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի որդու նախկին կնոջ՝ հայտնի դիզայներ Մերի Ստեփանյանի նշանադրությունը։

Ամուսնալուծությունից շատ չանցած Մերիի նոր սիրելին նրա ծննդյան օրը ամուսնության առաջարկություն արեց, և զույգը հիմա շատ երջանիկ հրապարակումներ է անում։

Մերին երեկ հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ընթացքում է խոսել է իր սպասվելիք հարսանիքի մասին։ StarNews-ը հետևել է դրան:

Դիզայները մասնավորապես հայտնել է, որ զգեստի կտորն արդեն ընտրված է, իսկ հարսանիքը պլանավորված է գարնանը։ Դե ինչ սպսասենք զույգի գեղեցիկ հարսանիքին։

Նշենք, որ այս ընտանիքի պատմությունը բազմիցս քննարկվել է: Բանն այն է, որ 2019 թվականի մայիսի 4-ին ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի աղջկա՝ Էլինա Բաղդասարյանի հարսանիքն էր։ Բաղդասարյանի դուստրը ամուսնացել է իր եղբոր կնոջ՝Մարիի եղբոր հետ:

Ստացվում է, որ Արթուր Բաղդասարյանը նույն տնից հարս էր տարել եւ նույն տուն աղջիկ տվել։ Սակայն ինչպես արդեն տեղեկացրինք՝Բաղդասարյանի որդու և հարսի միությունը ավարտվեց բաժանմամբ։