Երևանում մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 2-5-ը հնարավոր է կարճատև անձրև: Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Մարզերում մարտի 1-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ, 2-5-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, մարտի 2-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը, մարտի 2-4-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: