«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մենք տեղեկություններ ենք ստանում, որ «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորելու է Մանե Թանդիլյանը. վերջինս արդեն սկսել է ձեւավորել քարոզչական թիմ ու նախապատրաստվել գալիք ընտրություններին:

Իհարե, ցանկացած քաղաքական ուժ իրավունք ունի զբաղվելու սեփական քարոզչության կազմակերպմամբ, սակայն առնվազն տարօրինակ է, որ Արցախում մնալու, Արցախը շենացնելու խոստումներ տված Ռուբեն Վարդանյանի քաղաքական թիմի առաջին շարքերում են մարդիկ, որոնք իրենց անցյալով ու ներկայով, մեղմ ասած, չեն համապատասխանում այդ սկզբունքներին: Վառ օրինակ է Մանե Թանդիլյանը. վերջինս ոչ վաղ անցյալում զբաղեցնում էր Արցախի սոցապահովության նախարարի պաշտոնը ու չէր դադարում Արցախ գնալու կոչեր անել, սակայն ինչպես պարզել էին մեր աղբյուրները, նա նույնիսկ իր որդիներին է Հայաստանից դուրս տարել, էլ չենք խոսում իր ու ընտանիքի՝ Արցախ տեղափոխվելու մասին:


Մեր աղբյուրները պնդում են, որ Թանդիլյանի այդ քայլը կապված է որդիներին բանակից ազատելու ցանկության հետ, ինչը թերեւս ստացվել է: Ալավերդու տարածաշրջանում ծնված Մանե Թանդիլյանը Երեւանի քաղաքապետ է ուզում դառնալ՝ չցանկանալով սեփական երեխաներին հայոց բանակ զորակոչել, կասկածի տակ դնելով թե՛ իր, թե՛ իր կուսակցության լիդերի խոստումների անկեղծությունն ու հիմնավոր լինելը: Մեր օրերում ընդունված է հայրենասիրություն դրեւորել Արցախի շուրջ՝ բոցաշունչ խոսքեր, ֆեյսբուքյան կոչեր, սակայն, ինչպես հաճախ պատահում է, ուսումնասիրելով հայտարարություններ անողների անցյալը՝ բախվում ենք շարքային պոպուլիզմի հետ: Ի դեպ, մենք տեղկացանք, որ Ռուբեն Վարդանյանի մեկ այլ ակտիվ թիմակից, այդ քաղաքական ուժի PR-ով զբաղվող նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը եւս չի ծառայել ՀՀ զինված ուժերում, ինչը նրան չի խանգարում շատ հայրենանվեր ու ամեն բանով երկրին ծառայելու մասին ստատուսներ գրել:

Ակնալում ենք, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազությունն ու ՊՆ-ն հետամուտ կլինեն հատկապես հայ քաղաքական գործիչների որդիների՝ բանակ զորակոչվելու ու զինապարտության հարցերին: Հայրենիքի պաշտպանությանը պետք է մասնակցեն բոլորի զավակները, իսկ քաղաքացիներն իրավունք ունեն տեղյակ լինել իրենց ծառայելու խոստումներ տվողների կյանքի որոշ մանրամասներին, որտեղից կարելի է հասկանալ՝ արդյոք այդ մարդիկ պատրաստ են երկրին տալ ամեն ինչ, թե շարքային պոպուլիստներ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում