Երեւանի բնակիչ 21-ամյա Տիգրան Բաբայանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով այսօր՝ մարտի 4-ին, ժամը 02։40-ի սահմանում, Գայի պողոտա թիվ 33 հասցեում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել «Քարերի աշխարհ» խանութ սրահի երկաթե պարիսպին, կոտրել այն, ապա բախվել քարե սալիկների ցուցատախտակներին։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Արեն Ասրիյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի առնչությամբ քրեական վարույթւ է նախաձեռնվել։