Մարտի 5-ին, ժամը 07:38-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին այրվում է ավտոբուս: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ2 ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի 27 կմ-ին այրվում է «Scania» մակնիշի ավտոբուս:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:58-ին, մարվել՝ 10։50-ին։