Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարից բացի Բաքվում է նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասի հարցերով գլխավոր բանակցող Լյուիս Բոնոն, հայտնում է Բաքվում ԱՄՆ դեսպանատունը։

Պետքարտուղարության ներկայացուցիչը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և հանրապետության այլ պաշտոնյաների հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու նպատակով։ Ամերիկացի դիվանագետը կայցելի նաև Հայաստան և Վրաստան։