Թուրքիայի հարավ-արեւելքում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 47 հազարը, ուրբաթ հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Դարի աղետն այս կամ այն ​​կերպ ազդել է 10 նահանգների մոտ 14 միլիոն քաղաքացիների կյանքի վրա։ Երկրաշարժերի հետեւանքով զոհվել է ավելի քան 47 հազար քաղաքացի, վիրավորվել եւ փրկվել է ավելի քան 115 հազար քաղաքացի»,- ասել է Էրդողանը՝ մայիսի 14-ին համընդհանուր ընտրություններ անցկացնելու մասին հրամանագրի ստորագրումից հետո։


Նրա խոսքով՝ փլուզված եւ փլուզման վտանգի տակ գտնվող շենքերի թիվը գերազանցում է 270 հազարը։ Իշխանությունները ծրագրում են տարվա ընթացքում տուժածների համար կառուցել մոտ 244 000 նոր բազմաբնակարանային շենքեր եւ 75000 գյուղական տներ։

Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 եւ 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորերկրյա ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում եւ հարեւան պետություններում, այդ թվում՝ Սիրիայում