Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արեւմուտքն իր համար որոշել, որ Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմը պետք է կյանքի եւ մահվան պայքար լինի։ Այս մասին նա ասել է Առաջին ալիքին տված հարցազրույցում։

«Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի հասցեին չափազանց ագրեսիվ արտահայտություններ են հնչում, ծայրահեղ ագրեսիվ հռետորաբանություն եւ գործողություններ, որոնք արտահայտվում են հիմնականում անօրինական աննախադեպ պատժամիջոցներով, ցույց են տալիս, որ Արեւմուտքն իսկապես իր համար որոշել է, որ սա կյանքի եւ մահվան պատերազմ է»,- ասել է Լավրովը։