«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը իր բացառիկ աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը մարտի 8-ի կապակցությամբ ՔՊ խմբակցության կին պատգամավորներին չուպաչուպս է նվիրել: Արշակյանը իր նվերին «պաշտոնական» տեսք տալու համար այն մատուցել է Ազգային ժողովի հատուկ լոգոտիպով տոպրակներով: Տոպրակները նա վերցրել է ԱԺ աշխատակազմից, քանի որ ԱԺ-ն պարբերաբար պատվիրում է տոպրակներ եւ ունենում պահեստում՝ տարբեր հյուրերի կամ այցելությունների ժամանակ ինչ-որ բան նվիրելիս կիրառելու համար:

ՔՊ-ական կանայք ծաղրել են Արշակյանի այս քայլը, իսկ ոմանք էլ պարզապես աղբն են նետել ԱԺ փոխնախագահի նվիրած չուպաչուպսերը՝ համարելով դա անարգանք իրենց նկատմամբ:


ՔՊ-ական կանայք խոսակցության ժամանակ իրենց դժգոհությունն են հայտնել, որ նույնիսկ մանկահասակ երեխաներին նման նվերներ չեն տալիս։

Ի դեպ, որոշ ՔՊ-ականներ փորձում էին երեկ արդարացնել Արշակյանին, թե նա 1 շաբաթով Հնդկաստանում էր, գուցե օգնականները կամ փոխնախագահի աշխատակազմն է կազմակերպել այդ ծաղրանքը: Ամեն դեպքում, խայտառակություն են բնութագրում ՔՊ-ում ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի նվերը կին գործընկերներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում