«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ և անկախ ապրելու իր կամքն ամրագրել է 1991թ․ ԼՂՀ-ի հռչակման մասին Հռչակագրով, 1991թ․ հանրաքվեի արդյունքներով, 1992թ․ ԼՂՀ-ի պետական անկախության մասին Հռչակագրով։ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին Գերագույն խորհրդի 1992թ․ որոշմամբ պարտավորվել է սատար կանգնել ԼՂՀ-ի ու նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը և անընդունելի է համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում։
Եթե այս համատեքստում ԼՂ-ի հակամարտության կարգավորման բանակցային առաջարկներում դիտարկելու լինենք տարածքների և կարգավիճակի հարցերը, ապա կստանանք հետևյալ պատկերը.
Ըստ «Փաթեթային» առաջարկի (1997թ․), Ադրբեջանին է վերդարձվում յոթ շրջանը, Լաչինի միջանցքի վերահսկողությունը վերապահվում է ԵԱՀԿ-ին, նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում ԼՂ-ն ստանում է ինքնավար կարգավիճակ Ադրբեջանի կազմում, ԼՂ-ի քաղաքացիներին տրվում է Ադրբեջանի անձնագիր` «Լեռնային Ղարաբաղ» հատուկ հավելագրումով։ Ըստ «Փուլային» առաջարկի (1997թ․) Ադրբեջանին են վերդարձվում յոթ (հինգ+երկու) շրջանը, ԼՂ-ի և Լաչինի շրջանի կարգավիճակի հարցը թողնվում է ապագային։ Ըստ «Ընդհանուր պետության» առաջարկի (1998թ․), ԼՂ-ն հանրապետության ձևի պետական և տարածքային միավոր է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն, ԼՂ-ի և Հայաստանի միջև կապն ապահովվում է Լաչինի միջանցքով։ Ըստ «Մեղրիի» առաջարկի (1999թ․), նախկին ԼՂԻՄ-ի տարածքը, Շուշիի և Լաչինի շրջանները փոխանցվում են Հայաստանին, Մեղրիի շրջանը՝ Ադրբեջանին: Տարածքային փոխանակման և միջանցաքային տրամաբանություն ուներ նաև «Քի Ուեսթի» առաջարկը (2001թ․)։ Ըստ «Մադրիդյան սկզբունքների» (2007թ․), ԼՂ-ի հարակից տարածքները վերադարձվում են Ադրբեջանին, ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակը որոշվում է պլեբիսցիտի միջոցով, ԼՂ-ի և Հայաստանի կապը ապահովվում է Լաչինի միջանցքով։ «Կազանյան սկզբունքները» (2011թ․) որոշակի խմբագրումներով կրկնում են Մադրիդյան սկզբունքները։ Նույն սկզբունքներն ընկած են մեկ այլ փաթեթային առաջարկի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման առաջին էտապի և հետագա քայլերի մասին դեկլարացիայի (2016թ․) հիմքում, ըստ որի Ադրբեջանին է վերադարձվում նախկին ԼՂԻՄ-ի շուրջ յոթ շրջանը՝ պայմանով, որ պահպանվելու է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է համաժողովրդական հանրաքվեով։ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողությանն են վերադարձվել ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ի հարակից յոթ շրջանները, այլև բուն ԼՂԻՄ-ի տարածքի զգալի մասը, Լաչինի միջանցքի վերահսկողությունը վերապահվել է ՌԴ-ին, ԼՂ-ի կարգավիճակի մասին խոսք անգամ չկա։
Այս ամբողջը ԼՂ-ի բանակցային պրոցեսի գաղտնազերծում չէ, այլ տարբեր տարիների գաղտնազերծված փաստաթղթերի հիմնական թեզիսների մեկտեղում՝ ցույց տալու, որ «ոչմիթիզականությունից» մինչև «սեփական կետից» բանակցություններ վարելու արդյունքում ունենք շարունակվող ռազմական ագրեսիա, անատամ խաղաղապահություն, խաղաղության անփառունակ քարոզ և այդ ֆոնին մարդկային, տարածքային և նյութական շարունակական կորուստներ, հումանիտար աղետ, Բաքվի կողմից պարտադրվող ինտեգրացիա և այլն։
Եվ սա ոչ թե հայ ժողովրդի պատմության մի տխուր դրվագ է, այլ փառահեղ հաղթանակների քաղաքական առևտուր, ռազմական ձեռքբերումների դիվանագիտական փոշիացում, վերջապես՝ մի ամբողջ ժողովրդի ճակատագրի խեղում։ Միայն թե չասեք, թե Արցախի իշխանությունները անմեղսունակ են և չգիտեին, թե ինչ է բանակցում Հայաստանը։ Երբ ԱՀ-ի և ՀՀ-ի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում (Տես՝ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի խոսքը Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, 12.03.2019թ., https://goo.su/vzCKm) հայկական կողմից ի պաշտոնե բանակցող ՀՀ-ի վարչապետն առաջարկում էր հստակեցնել «բանակցային գործընթացի հիմք հանդիսացող» Մադրիդյան սկզբունքների (Տես՝ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի մամուլի ասուլիսը Կապանում, 25.01.2020թ., https://goo.su/OrAT) տարընթերցումների տեղիք տվող արձանագրումները, արդյո՞ք չէր նշանակում, որ երկու երկրների ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ միայն տեղյակ էր, այլև համաձայն։
Եթե յոթ շրջանները ԱՀ-ի 2006թ․ և 2017թ․ Սահմանադրությամբ երկրի տարածքային ամբողջականության մասն են կազմել, ապա ինչպես է Հայաստանն Արցախի իմացությամբ բանակցել նույն շրջանները վերադարձնելու շուրջ։ Չէ՞ որ Արցախի սահմանները փոփոխելու իրավունք ունի միայն ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով։ Մի՞թե Արցախում ժողովրդավարություն չէ։ Թե՞ Արցախի Սահմանադրության վերջին հոդվածն էլ դուք չեք քարոզել և ընդունել։ Թե՞ Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության կառավարումն էլ դուք չեք զիջել՝ հանուն աթոռի։
Բազմաթիվ փակագծեր չբացելով ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Արցախի և Հայաստանի հազար ու մի կապերով կապված և միմյանց կցորդ հանդիսացող իշխանությունները ռազմաքաղաքական հանցագործներ են և, որպեսզի արժանի պատիժ չստանան, պատրաստ են մինչև անգամ Արցախը հանձնել։ Դա է պատճառը, որ նույնիսկ հիմա՝ առանց երկիրը ծանր իրավիճակից դուրս բերելու հստակ տեսլականի, մեկը մյուսին հերթ չտալով, շտապում են իշխանության մաս կազմել, իշխանություն ժառանգել։ Այդ մարդիկ, եթե մի կորեկի չափ գիտակցություն ունենան, որ պաշտոնը և իշխանությունը պատասխանատվություն և բեռ է, այլ ոչ թալանի տեղ, մոտիկ անգամ չէին գա։ Բայց արի ու տես, որ ճիշտ հակառակն է։
Եվ եթե այսքանից հետո գտնվում են մարդիկ, ովքեր շարունակում են պնդել, թե ես ինչ-որ անհատի, շրջանակի, ուժի եմ ներկայացնում, Արցախը հանձնելու կամ ինտեգրացիայի մտադրություն ունեմ, ապա այլ բան չի մնում, քան ուղղակիորեն հարցնել․ ո՞վ է Արցախը հանձնում՝ ձեզ ծանոթ դեմքե՞րը, որոնցից ժառանգել եք այն, ինչ ունեք այսօր, թե՞ ես, որ 2․600-ից 12.700 քառ․ կմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եմ ժառանգություն թողել ձեզ՝ կանոնավոր, մարտունակ բանակով հանդերձ․․․»:
Suggestions
Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
Ameriabank leading mortgage market five years in row
Ameriabank named best foreign exchange bank in Armenia by Global Finance
Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
Ameriabank named the Bank of the Year 2022 in Armenia by The Banker Magazine
Ameria PhonePOS. New application for receiving non-cash payments with a smartphone
The Buy Armenian Hope for Christmas Event․ december 10 & 11
Ameriabank launches Google Pay, Google Wallet support for card users in Armenia
Ameriabank: At the Vanguard of Armenia's Banking Sector
Global Finance Names Ameriabank the Safest Bank in Armenia
Largest corporate bond program at securities market of Armenia completed successfully
Ameriabank Receives the Most Innovative Digital Bank Regional Award 2022 by Global Finance Magazine
Ameriabank Receives Euromoney Award for Excellence as the Best Bank in Armenia for 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Non-cash summer: a chance to win 22 travel vouchers for the clients of Ameriabank
Ameriabank wins Best Bank in Sustainable Finance award for 2022
Ameriabank awarded with TFP Prize for Deal of the Year 2021: Green Trade by EBRD
Global Finance names Ameriabank Best Bank in Armenia in 2022
Ameriabank’s ‘Live Armenian,’ ‘Live with a Smile,’ ‘Live Limitless’ promotional draws’ winners are announced
Global Finance Names Ameriabank “Best Investment Bank” in Armenia
Ameriabank receives another IFC award in trade-finance sector
Ameriabank is the first in Armenia to place green bonds via public offering
"You can create systems, but they must be based on people, be people-centered," says Lindsey Forbes, Ameriabank Board Member
Ameriabank is the largest taxpayer among Armenian banks according to results of year 2021
Funeral services for 5-year-old Armenian boy from Pasadena to be held on July 18
Armenia President discusses economic cooperation with US
Armenian dad of 5-year-old missing boy smiles and jokes in court
Armenia delegation: Signatures shall be collected to express no-confidence to PACE president
London fire: 6 people killed
French Presidential elections: Macron, Le Pen through to second round
Most popular
Today
For week
For Month
4 Simple Ways to Build Downtime Into Your Busy Day
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Alexis Ohanian, his grandfather attend LA premiere of The Promise
Kim Kardashian on Armenian Genocide
Sex and red wine extend youth
168 Zham: Russia pursuing policy of retreat in Artsakh
Haykakan Zhamanak: Karen Karapetyan unwilling to strike coalition deal with ARF-D
Haykakan Zhamanak: Russia-Turkey thaw to deal major blow to Armenian businessmen
Zhamanak: Ohanyan to be promoted to senior post in Russia?
Zhoghovurd: Russian low-coster’s disappointing shock
Aznavour to Receive a Star on the Hollywood Walk of Fame
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Armenian choir to perform during Trump visit to Church of the Holy Sepulchre in Jerusalem
Jacqueline Bisset to topline “Journey to Miyakojima” drama
Closed screening of Armenian Genocide movie, The Promise, is held in Yerevan (Video)