Իրաքը մտադիր է ներդրումներ կատարել գազի հանքավայրերի զարգացման ուղղությամբ և ապագայում պլանավորում է «կապույտ վառելիք» արտահանել, այդ թվում՝ ԵՄ երկրներ, հայտարարել է Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։

Նա Բելգիայի մայրաքաղաք է ժամանել՝ մասնակցելու Իրաք-ԵՄ համագործակցության խորհրդի նիստերին։

«Մենք կքննարկենք համագործակցության տարբեր թեմաներ, այդ թվում՝ գազի և նավթի ոլորտներում։ Իրաքը, որն արդեն նավթ արդյունահանող երկիր է, նույնպես դառնում է գազ արտադրող երկիր։ Մենք ներդրումներ ենք կատարում գազի հանքավայրերում՝ ներքին շուկայում գազ օգտագործելու համար, իսկ ապագայում մենք ակնկալում ենք գազ արտահանել այլ երկրներ, այդ թվում՝ Եվրոպա»,- ասել է Իրաքի ԱԳՆ ղեկավարը։