ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին, որում Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստներից» մեկը սպառնում է Նովրուզի կապակցությամբ հայի սպանել։

«Երբեք բավական չէ արյունարբու ռեժիմին և նրա խամաճիկներին սովամահ անել Լեռնային Ղարաբաղի 120 000 ժողովրդին։ Հիմա նրանց «պսևդոէկոակտիվիստը» սպառնում է սպանել բոլոր հայերին և բառացիորեն խմել նրանց արյունը։ Իսկապե՞ս մենք 21-րդ դարում ենք։ Կա՞ քաղաքակիրթ աշխարհ ինչ-որ տեղ շրջապատում»,-նշել է Մարուքյանը եւ տեղադրել տեսանյութը: