Հայաստանը Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու վերաբերյալ բանակցություններ չի վարում։ Այս մասին մարտի 22-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով Բաքվի պահանջները։

Նրա խոսքով՝ միջանցքի եւ դրա ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտված են։


«Դրանք նշված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Դրա շրջանակներում Ադրբեջանը պետք է երաշխավորի միջանցքի անխափան տեղաշարժը։ Այս ռեժիմն ու ձեռք բերված պայմանավորվածությունները վաղուց ամրագրված են»,- ասել է Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։